Երկու ակումբ կապ են հաստատել Էրիկսենի հետ
«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը արդեն մետ ժամանակներս կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ միլանյան ակումբը պաշտոնապես տրանսֆերի է հանել դանիացի ֆուտբոլիստին։
Ինչպես տեղեկավնում է Sky Sport Italia-ն, «Այաքսն» ու «Վուլվերհեմպտոնը» կապ են հաստատել Էրիքսենի ներկայացուցիչների հետ, սակայն «Ինտերը» դեռևս ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել։
Հիշեցնենք, որ Էրիքսենը պաշտնանել է «Այաքսի» գույները 2009-13 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է «Տոտենհեմ»։
Տեղեկացնենք նաև, որ Ֆուտբոլիստը «Ինտերի» կազմում Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 8 հանդիպման է մասնակցել միջինը 34 րոպե տևողությամբ և աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ։
# Ա Սերիա, Այաքս, Ինտեր, Վուլվերհեմփթոն, Տոտենհեմ, Քրիստիան-Էրիկսեն