Երկու ակումբներ հատուկ հանդիպում կանցկացնեն` ԱԱԱ-ին որակավորվելու համար
Մեքսիկական «Ամերիկան» և ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելեսը» հատուկ հանդիպում կանցկացնեն` աշխարհի ակումբային առաջնությանը որակավորվելու համար, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
ՖԻՖԱ-ն նման որոշում է կայացրել մեքսիկական մեկ այլ ակումբի` «Լեոնին» մրցաշարին մասնակցելու իրավունքից զրկելուց հետո։
«Լեոնը» որակազրկվել է ՖԻՖԱ-ի Կարգապահական օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ կետի պատճառով, ըստ որի, նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբներ չեն կարող մասնակցել միևնույն մրցաշարին։
«Լեոնը» և «Պաչուկան» (Մեքսիկա) պատկանում են Grupo Pachuca-ին։
«Լոս Անջելես» – «Ամերիկա» հանդիպումը կկայանա հունիսի 1-ին ամերիկյան ակումբի ստադիոնում` Երևանի ժամանակով 6:30-ից սկսած։ Հաղթողը կընգրկվի մրցաշարի D խմբում և կմրցի «Չելսիի» (Անգլիա), «Ֆլամենգոյի» (Բրազիլիա) և Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» դեմ։ Մրցաշարի բոլոր խմբերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Աշխարհի ակումբային առաջնությունը նոր ձևաչափով առաջին անգամ կանցկացնվի հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում։ Մրցաշարին կմասնակցի 32 ակումբ, որի մասնակիցները որակավորվել են միջազգային մրցաշարորում վերջին տարիներին գրանցած հաջողությունների շնորհիվ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, Ամերիկա, Աշխարհի ակումբային առաջնություն, ԼեոՆ, Լոս-Անջելես, ՄԼՍ