Երկանյան. «Թիկնիզյանը շուտով կսկսի հանդես գալ եվրոպական առաջատար ակումբներից մեկում»

Երկանյան. «Թիկնիզյանը շուտով կսկսի հանդես գալ եվրոպական առաջատար ակումբներից մեկում»

29/05/2025 - 17:39

Լրագրող Արտյոմ Երկանյանը սոցցանցերում գրառում է արել և հայտնել, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը շուտով եվրոպական առաջատար ակումբ է տեղափոխվելու.

«Լավ լուր։ Մոսկովյան «Լոկոմոտիվի» ու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը շուտով կսկսի հանդես գալ եվրոպական առաջատար ակումբներից մեկում։ Թե կոնկրետ որում, չեմ ասի։ Կիմանաք «Աշխարհի հայերը» հաղորդաշարի գալիք հաղորդումներից մեկը դիտելով»,- գրել է Երկանյանը։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է սերբական «Ցրվենա Զվեզդան», սակայն «Լոկոմոտիվը» մերժել է պաշտպանի տեղափոխության վերաբերյալ ստացած առաջարկը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023