Երիտասարդների ու Մ23 ԵԱ. Մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ📸
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության հոկտեմբերի 30-ի մրցումային օրը Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս կգա մրցահարթակ։
Տիգրան Կարապետյանը և Նարեկ Գրիգորյանը (երկուսն էլ` 71կգ) կմասնակցեն երիտասարդների պայքարին, որոնց մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։
Կարապետյանը և Գրիգորյանը երկամարտի համար պատվիրել են ամենաբարձր` 310-ական կիլոգրամ։
Մինչև 23 տարեկանների պայքարին կմասնակցի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը (71կգ)։
22-ամյա Սահակյանը երկամարտի համար պատվիրել է 330կգ։ Նույնքան է պատվիրել նաև Եվրոպայի գորոծղ չեմպիոն Յուսուֆ Ֆեհմի Գենչը (Թուրքիա)։ Դրանք պատվիրված ամենաբարձր քաշերն են։
Մինչև 23 տարեկանների 71 կգ քաշային կարգի մրցելույթը կմեկնարկի ժամը 20:00-ին։
Բոլոր քաշային կարգի մրցելույթները հեռարձակվում են այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գոռ Սահակյան, Ծանրամարտ, Ծանրամարտի երիտասարդների և Մ23 ԵԱ, Նարեկ Գրիգորյան, Տիգրան Կարապետյան