Երիտասարդների ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր 🎥
Պերուի մայրաքաղաք Լիմայում մեկնարկած ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։
Գրիգորյանը հանդես է եկել երիտասարդների պայքարում ու երկամարտի 202 կգ (88+116) արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։ 20-ամյա ծանրորդը փոքր ոսկե մեդալի է արժանացել հրում վարժությունում։
Նշենք, որ Գրիգորյանը մեջքի վնասվածքով է հանդես եկել և հրում վարժությունում մեծ դժվարությամբ, միայն երրորդ փորձից է կարողացել գլխավերևում ֆիքսել ծանրաձողը։
Քաշային կարգում երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալը նվաճել է չինացի Վեյ Տինջան` գրանցելով երկամարտի 209 կգ (94+115) արդյունք։ Արծաթե մեդալին էլ արաժանցել է իտալուհի Սելին Դելիան (205 կգ` 91+114)։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեծակահների մրցաշարերում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն։
Հավելենք, որ երիտասարդների պայքարում մայիսի 2-ի վաղ առավոտյան Հայաստանը ներկայացրել է նաև Հովհաննես Հովհաննիսյանը (67 կգ), որը երկամարտի 280 կգ (125+155) ցուցանիշով գրավել է 10-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալեքսանդրա Գրիգորյան, Ծանրամարտ, Հովհաննես Հովհաննիսյան