Երեք հրացանակիների բենեֆիսը. ՊՍԺ-ն ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեց Լիլին🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 3-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Լիլի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում փարիզյան ակումբն ուներ տոտալ առավելություն, ինչի շնորհիվ մրցակցին ջախջախեց ոչ ֆուտբոլային` 7:1 հաշվով։
Քրիստոֆ Գալտյեի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, դուբլի` Նեյմարը, իսկ Լեո Մեսսին ու Աշրաֆ Հակիմին իրենց անվան դիմաց մեկական գնդակ գրանեցին։
«Լիլի» միակ գոլը խփեց Ժոնաթան Բամբան։
Նշենք, որ Կիլիան Մբապեի խփած գնդակներից մեկը գրանցվեց հանդիպման 8-րդ վայրկյանին` խփելով Լիգա 1-ի պատմության ամենաարագ գոլը։
Հավելենք, որ Նեյմարը, բացի խփած երկու գոլերից, կատարեց նաև 3 գոլային փոխանցում։
Բրազիլացի հարձակվողը Լիգա 1-ի նոր մեկնարկած մրցաշրջանում անցկացրած 3 խաղում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 9 միավոր և վստահորեն գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
«Լիլը», 4 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշրաֆ Հակիմի, Լեո Մեսսի, Լիգա-1, Լիլ, Կիլիան-Մբապե, Նեյմար, ՊՍԺ, Քրիստոֆ Գալտյե