Երեք հայ ֆուտբոլիստ գոլ է խփել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում 🎥
Երեք հայ ֆուտբոլիստ գոլ է խփել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում 🎥
26/09/2025 - 15:27

Ռուսաստանի գավաթի խաղարկությունում կայացել են Ռեգիոնների ուղու չորրորդ փուլի հանդիպումները։

Տուլայի «Արսենալը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Վոլնային»։ Հյուրերի երկրորդ գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը։

23-ամյա ֆուտբոլիստը «Արսենալում» առաջին գոլն է խփել։

Մոսկվայի «Տորպեդոն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Կրիստալ ՄԵԶՏ»-ին։

Հանդիպման վերջակետը դրել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Արթուր Գալոյանը։

26-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականում միակ հանդիպումն անցկացրել է Ալբանիայի դեմ 2022թ. նոյեմբերին կայացած ընկերական խաղում (0:2)։

Հայաստանի հավաքականում հանդես եկած մեկ այլ ֆուտբոլիստ Արշակ Կորյանն էլ գրավել է ՍԿԱ Խաբարովսկի դարպասը` օգնելով «Ռոդինային» մրցակցի դաշտում հաղթելով 3:0 հաշվով։

Ի դեպ, 30-ամյա կիսապաշտպանը մերձմոսկովյան Խիմկին ներկայացնող ակումբում առաջին անգամ է աչքի ընկել։

Կորյանը 2020-21թթ. Հայաստանի ազգային հավաքականում 5 հանդիպման է մասնակցել, կատարել 1 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025