Երեք գրանդ ակումբներ հետաքրքրված են Վինիսիուսի ծառայություններով
«Ռեալ Մադրիդի» վինգեր Վինիսիուսը, հնարավոր է, մոտ ժամանակներս փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, «արքայական» ակումբը եթե 2024 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ, ամենայն հավանականությամբ, կվաճառի Վինիսիուսին։
Բանն այն է, որ «սերուցքայինների» մարզչական շտաբը չի ծրագրում մեկնարկային կազմում տեղ հատկացնել ինչպես Մբապեին, այնպես էլ Վինիսիուսին։
Խնդիրն այն է, որ երկու ֆուտբոլիստներն էլ նախընտրում են հանդես գալ հարձակման ձախ եզրից, այդ պատճառով էլ նրանց մեկնարկային կազմում համատեղ լինելը գրեթե անհնար է։
Հաղորդվում է, որ ստեղծված իրավիճակում բրազիլացի հարձակվողի ծառայություններով սկսել են հետաքրքրվել ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ման. Սիթին»։
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 240 խաղում դարձել է 65 գոլի և 68 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս, տրանսֆերներ