Երեք ակումբներ պայքարում են Պոգբայի հետ պայմանագիր կնքելու համար
Ինչպես արդեն հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է ակումբից։
Ըստ The Telegraph-ի տեղեկությունների` ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Յուվենտուսն» ու «Ռեալ Մադրիդը»։
Այդուհանդերձ, Պոգբան դեռևս չի շտապում իր ապագայի հարցում և դեռևս չի կողմնորոշվել, թե որ ակումբի կազմում է շարունակելու մրցելույթները։
Նշվում է, որ վերոնշյալ բոլոր ակումբներն էլ առաջարկ են կատարել 29-ամյա ֆուտբոլիստին, սակայն ներկա պահին նրա համար մղվող պայքարում «Յուվենտուսն» առաջ է անցել մրցակիցներից։
Հաղորդվում է, որ «Ռեալը» Պոգբային դիտարկում է որպես այլընտրանքային տարբերակ, եթե ձախողի «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչաումենիի տրանսֆերը։
Ինչ վերաներում է ՊՍԺ-ին, ապա փարիզյան ակումբը վաղուց է հետաքրքրված Պոգբայի ծառայություններով։
Հավելենք, որ ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հաստատում է, որ «Յուվենտուսն» ավարտին է հասցրել ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերն ու նրա հետ 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։
«Բյանկոներիները» պատրաստ են Պոգբային վճարել տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ, որին հետագայում կավելանա ևս 2 միլիոն։
Հիշեցնենք, որ Պոգբան թուրինյան ակումբի կազմում 2012-16 թթ. արդեն հանդես եկել է։
Ընդ որում` ֆրանսիացի ֆուտբոլիստը հենց «Յունայթեդից» էր համալրել «ծեր սինյորայի» շարքերը ու կրկին ազատ գործակալի կարգավիճակով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Պոլ-Պոգբա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ