Երբեք պետք չէ ժամանակից շուտ ուրախանալ ?
Խորվաթիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում առաջատարներից «Հայդուկն» ընդունել էր հետնապահ «Սլավենին»։ Խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Հատկապես հետաքրքիր է ստացվել խփված երկրորդ գնդակը, երբ հյուրերը գրոհներից մեկի ժամանակ հարված են կատարել դեպի դարպասը,սակայն այն դիպչել է դարպասաձողին։
Հյուրերի դարպասապահին թվացել է, թե գնդակը հայտնվել է ցանցում ու վազել էր պահեստայինների նստարանի մոտ՝ գոլը նշելու։
Տանտերերն էլ կտրուկ հակագրոհի արդյունքում հաշիվը կրկնապատկեցին։