Եվրո-2028-ի ժամանակացույցն ու մրցաշարն ընդունող ստադիոնները 📸
Եվրո-2028-ի ժամանակացույցն ու մրցաշարն ընդունող ստադիոնները 📸
13/11/2025 - 11:36

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Եվրոպայի 2028թ. առաջնության ժամանակացույցը և մրցաշարն ընդունող ստադիոնները։

Մրցաշարը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի միանգամից չորս երկրում` Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում և Իռլանդիայում։

Եվրո-2028-ի հանդիպումներ կընդունեն 8 քաղաքների 9 ստադիոններ.

  • Քարդիֆ (Ուելս) – «Ազգային»
  • Դուբլին (Իռլանդիա) – «Դուբլին Արենա»
  • Գլազգո (Շոտլանդիա) – «Հեմփդեն Պարկ»
  • Նյուքասլ (Անգլիա) – «Սեյնթ Ջեյմս Պարկ»
  • Մանչեսթեր (Անգլիա) – «Մանչեսթեր Սիթի Սթեդիում»
  • Լիվերպուլ (Անգլիա) – «Էվերթոն Սթեդիում»
  • Բիրմինգհեմ (Անգլիա) – «Վիլա Պարկ»
  • Լոնդոն (Անգլիա) – «Տոտենհեմ Հոթսփուր Սթեդիում»
  • Լոնդոն – «Ուեմբլի»

Յուրքանչյուր քաղաք կընդունի նվազագույնը երկու խմբի հանդիպումներ, որպեսզի տեղի երկրպագուներն ավելի շատ հավաքականներ տեսնելու հնարավորություն ունենան։

Մրցաշարը կմեկնարկի 2028թ. հունիսի 9-ին։ Բացման հանդիպումը կկայանա Քարդիֆում` ընդունելով A խմբի հանդիպում։

1/8 եզրափակիչի հանդիպումներ կկայանան նախատեսված 9 ստադիոններից 8-ում` բացառությամբ «Ումեբլիի»։

Քառորդ եզրափակիչները կկայանան մրցաշարի կազմակերպիչ չորս ասոցիացիաների գլխավոր ստադիոններում` «Դուբլին Արենայում», «Հեմփդեն Պարկում», «Ազգային» և «Ուեմբլիում»։

Եվրո-2028-ի վճռորոշ երեք հանդիպումները` կիսաեզրափակիչները և եզրափակիչը կկայանան Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։ Խաղերը նախատեսված են համապատասխանաբար հուլիսի 4-5-ին և ամսի 9-ին։

Մրցաշարի ձևաչափը չի փոխվի, որին կմասնակցեն 24 հավաքականներ։ 6 խմեբրի առաջին երկու տեղերը զբաղեցրած մասնակիցները դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Պայքարը կշարունակեն նաև երրորդ տեղի լավագույն չորս հավաքականները։

Եվրո-2028-ն ընդունող երկրները նույնպես կմասնակցեն որակավորման փուլին։

Մրցաշարի հանդիպումների համար սահմանվել է մեկնարկի երեք ժամ` Երևանի ժամանակով 17:00, 20:00 և 23:00։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025