Եվրո-2026. Հայաստանի հավաքականի մրցակիցները խմբային փուլում
Եվրո-2026. Հայաստանի հավաքականի մրցակիցները խմբային փուլում
24/10/2025 - 13:36

Լիտվայի Կաունաս քաղաքում կայացավ ֆուտզալի Եվրոպայի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։

Հայաստանի ազգային հավաքականն ընգրկվեց B խմբում և կմրցի Լիտվայի, Ուկրաինայի ու Չեխիայի թիմերի դեմ։

Մրցաշարը կանցկացվի 2026թ. հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լիտվայում, Լատվիայում և Սլովենիայում։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի խաղացանկը կհաստատվի ավելի ուշ։

Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության խմբային փուլին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025