Եվրո-2026. Հայաստանի հավաքականը կսկսի պայքարը 📷
Հունվարի 21-ին մեկնարկել է ֆուտզալի Եվրոպայի 2026թ. առաջնությունը։
Հայաստանի ազգային հավաքականը, որի մրցաշարին կմասնակցի պատմության մեջ առաջին անգամ, պայքարը կսկսի այսօր` հունվարի 22-ին։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն ընդգրկված է B խմբում ու առաջին տուրում կմրցի ուժեղագույն հավաքականներից մեկի` Ուկրաինայի դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին ու կլինի «Առաջին ալիքի» ուղիղ եթերում։
Հայաստանի հավաքականը հունվարի 25-ին էլ կհանդիպի Չեխիային, իսկ հունվարի 28-ին` Լիտվային։
Հայ ֆուտզալիստները հանդիպումները կանցկացնեն Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզահամալիրում։ Մրցաշարն ընդունող երկրներից են նաև Լատվիան ու Սլովենիան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Եվրո-2026-ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Հայաստանի-հավաքական, Ռուբեն Նազարեթյան, ֆուտզալ, Ֆուտզալի Ուկրաինայի հավաքական