Եվրո-2026. Հայաստանը գոլառատ պայքարում հաղթեց Չեխիային` ապահովելով տեղը փլեյ-օֆֆ-ում 🎥
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2026-ի B խմբում տարավ երկրորդ հաղթանակը։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցաշարի երկրորդ տուրում Կաունասի «Ժալգիրիս Արենայում» գոլառատ պայքարում 5:4 հաշվով հաղթեց Չեխիայի թիմին։
Հայաստանի հավաքականից դուբլ գրանցեց Նիկիտա Խրոմիխը, մեկական գոլ խփեցին Վլադիմիր Սանոսյանն ու Արսեն Պետրոսովը, իսկ մրցակցի ֆուտզալիստ Տոմաշ Կուդելկան գրավեց սեփական դարպասը։
Չեխերից դուբլ ձևակերպեց Դավիդ Դրոժդը, գոլով աչքի ընկան նաև Ֆրանսիշկու Միկուշն ու Պավել Դրոժդը։
Հայաստանի հավաքականը 6 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը` ապահովելով տեղը մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Չեխերը 1 միավորով երկրորդ տեղում են։
Հայ ֆուտզալիստները խմբային փուլի վերջին` երրորդ տուրում հունվարի 28-ին կմրցեն Լիտվայի հավաքականի դեմ, մեկնարկը` ժամը 22:30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml