Եվրո-2026. Այսօր կկայանա խմբային փուլի վիճակահանությունը 📸
Այսօր` հոկտեմբերի 24-ին, Լիտվայի Կաունաս քաղաքում կկայանա ֆուտզալի Եվրոպայի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության խմբային փուլում, վիճակահանության ժամանակ կլինի երրորդ զամբյուղում։
Վիճակահանության զամբյուղները.
Առաջին զամբյուղ – Պորտուգալիա, Իսպանիա, Ուկրաինա, Ֆրանսիա։
Երկրորդ զամբյուղ – Խորվաթիա, Իտալիա, Սլովենիա, Չեխիա։
Երրորդ զամբյուղ – Լեհաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս։
Չորրորդ զամբյուղ – Բելգիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա։
Վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին։
Վիճակահանությունը կձևավորի չորս խումբ` չորսական մասնակցով, որոնց առաջին երկու տեղերը գրաված հավաքականները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։
Եվրո-2026-ը կանցկացվի Լիտվայում, Լատվիայում և Սլովենիայում հունվարի 21-ից փետրվարի 7-ը։ Աշխարհամասի գործող չեմպիոնը Պորտուգալիայի հավաքականն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2026-ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Ռուբեն Նազարեթյան, ֆուտզալ, Ֆուտզալի Իսպանիայի հավաքական, Ֆուտզալի Պորտուգալիայի հավաքական