Եվրո-2024. Ֆյուլկրուգը փրկեց Գերմանիայի դեմքը` 90+2-րդ րոպեին ոչ-ոքի պարգևելով Շվեյցարիայի դեմ խաղում 🎥
Եվրո-2024-ի A խմբի երրորդ տուրում Ֆրանկֆուրտում միմյանց դեմ մրցեցին Շվեյցարիայի ու Գերմանիայի հավաքականը։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական լարված ու ծանր հանդիպում ստացվեց, որն ունեցավ դրամատիկ ավարտ։
Շվեյցարացիները 28-րդ րոպեին Դեն Նդոյեի խփած գոլի շնորհիվ հաղթում էին, սակայն «բունդեսմանշաֆթը» 90+2-րդ րոպեին Նիկլաս Ֆյուլկրուգի ջանքերով ոչ-ոքի կորզեց. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
A խմբի մյուս խաղում Հունգարիան 1:0 հաշվով հաղթեց Շոտլանդիային։
Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Գերմանիա – 7 միավոր
- Շվեյցարիա – 5
- Հունգարիա – 3
- Շոտլանդիա – 1
Այսպիսով, Գերմանիայի ու Շվեյցարիայի հավաքականները դուրս եկան Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ։ Երրորդ տեղը զբաղեցրած Հունգարիայի հավաքականի ճակատագիրը պարզ կդառնա միայն խմբային փուլի ավարտին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am