Եվրո-2024. Վրաստանը պատմության առաջին միավորը վաստակեց` ոչ-ոքի գրանցելով Չեխիայի դեմ խաղում🎥
Եվրո-2024-ի F խմբի երկրորդ տուրում Վրաստանի հավաքականը Համբուրգի «Ֆոլկպարկշտադիոն» մարզադաշտում մրցեց Չեխիայի թիմի դեմ։
Վրաստանի հավաքականը Եվրոպայի առաջնություններում կարողացավ վաստսկել պատմության առաջին միավորը` գրանցելով ոչ-ոքի. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Վիլի Սանյոլի գլխավորած հավաքականից հաշիվը 45+4-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։
Չեխերից 59-րդ րոպեին աչքի ընկավ Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը։
Նշենք, որ հանդիպման հերոսը, միանշանակ, վրացիների դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին էր, որը կատարեց 9 սեյվ։
Երկու հավաքականներն էլ միավորների քանակը հասցրին 1-ի. Չեխիան լրացուցիչ ցուցանիշներով F խմբւ մրցաշարային աղյուսակում երրորդն է, Վրաստանը` չորրորդը։
Այս խմբի երկրորդ տուրում կկայանա ևս մեկ հանդիպում.
Թուրքիա – Պորտուգալիա
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Ժորժ Միկաուտաձե, Չեխիայի հավաքական, Պատրիկ Շիկ, Վիլի Սանյոլ, Վրաստանի հավաքական