Եվրո-2024. Վրաստանը հաղթեց Պորտուգալիային` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

Եվրո-2024. Վրաստանը հաղթեց Պորտուգալիային` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

27/06/2024 - 00:52

Եվրո-2024-ի F խմբի երրորդ տուրում Վրաստանի հավաքականը Գելզենկիրխենի «Ֆելտինս Արենա» մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի թիմի դեմ։

Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն երկրորդ րոպեին «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան բացեց հաշիվն ու առաջ մղեց վրացիներին։

Բաց թողած գոլից անմիջապես հետո պորտուգալացիները տիրեցին նախաձեռնությանն ու ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն ամեն անգամ ինչ-որ բան չէր հերիքում Ռոբերտո Մարտինեսի գլխավորած հավաքականին։

57-րդ րոպեին Վրաստանի հավաքականը 11-մետրանոց վաստսկեց, որը դիպուկ իրացեց Ժորժ Միկաուտաձեն` կրկնապատկելով առավելությունը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Պորտուգալիան ուներ խաղային առավելություն, սակայն ոչինչ անել չհաջողվեց. Վիլի Սանյոլի սաները հաղթեցին 2:0 հաշվով։

Երրորդ տուրում F խմբում կայացել է ևս մեկ խաղ.

Չեխիա 1:2 Թուրքիա

Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Պորտուգալիա – 6 միավոր
  2. Թուրքիա – 6
  3. Վրաստան – 4
  4. Չեխիա – 1

Այպիսով, խմբում հաղթեց Պորտուգալիան։ Թուրքիան երկրորդն է, իսկ Վրաստանը` երրորդը։

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնություններին մասնակցող Վրաստանի հավաքականը Պուրտուգալիայի ու Թուրքիայի հետ նույնպես շարունակում է պայքարը և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023