Եվրո-2024. Սլովենիան ու Դանիան բաժանվեցին խաղաղությամբ 🎥
Եվրո-2024-ի C խմբի առաջին տուրում Շտուտգարտում միմյանց դեմ մրցեցին Սլովենիայի ու Դանիայի հավաքականները։
Դանիացիները հանդիպման 17-րդ րոպեին Քրիստիան Էրիկսենի ջանքերով բացեցին հաշկվը։ Հանիպման մեծ մասում Քրիստիան Հյուլմանի թիմը վերահսկում էր խաղի ընթացքը և մի շարք դրվագներում կարող էր մեծացնել առավելությունը։
Գոլային պահերը չիրացնելուց հետո Սլովենիան պատժեց մրցակցին և 77-րդ րոպեին խփեց պատասխան գոլը. աչքի ընկավ Էրիկ Յանժան։
Այսպիսով, կողմերը բաժանվեցին խաղաղությամբ. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշիվով։ Հավաքանները վաստակեցին 1 միավոր։
C խմբում կայանալու է ևս մեկ հանդիպում.
Սերբիա – Անգլիա
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Էրիկ Յանժա, Սլովենիայի հավաքական, Քրիստիան-Էրիկսեն