Եվրո-2024. Ռումինիան շոկի ենթարկեց Ուկրաինային` հաղթելով խոշոր հաշվով🎥

Եվրո-2024. Ռումինիան շոկի ենթարկեց Ուկրաինային` հաղթելով խոշոր հաշվով🎥

17/06/2024 - 18:50

Եվրո-2024-ի E խմբի առաջին տուրում Ռումինիայի հավաքականը Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց Ուկրաինայի թիմի դեմ։

Ռումինացիները պարզապես շոկի ենթարկեցին մրցակցին` հաղթելով 3:0 հաշվով։

Էդվարդ Իորդանեսկուի թիմից մեկական գոլ խփեցին Նիկոլաե Ստանչուն, Ռազվան Մարինն ու Դենիս Դրեգուշը։

Ռումինիան վաստակեց 3 միավոր և գլխավորեց E խումբը։

Այս խմբում հունիսի 17-ին կկայանալու է ևս մեկ հանդիպում.

Բելգիա – Սլովակիա

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023