Եվրո-2024. Ռումինիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

Եվրո-2024. Ռումինիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

12/06/2024 - 18:45

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրո-2024-ի բոլոր մասնակիցների վերջնական հայտացուցակները։

Ռումինիայի հավաքականը մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով.

Դարպասապահներ – Հորացիու Մոլդովան («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Ֆլորին Նիցե («Գազիանթեփ», Թուրքիա), Շտեֆան Տիրնովանու («Ստյաուա»)

Պաշտպաններ – Նիկուշոր Բանկու («Ունիվերսիտայա Կրայովա»), Անդրեյ Բուրկե («Ալ Օխդուդ», Սաուդյան Արաբիա), Ռադու Դրագուշին («Տոտենհեմ», Անգլիա), Վասիլե Մոգոշ («Կլուժ»), Իոնուց Նեդելչարու («Պալերմո», Իտալիա), Բոգդան Ռակովիցան («Ռակուվ», Լեհաստան), Անդրեյ Ռացյու («Ռայո Վալեկանո», Իսպանիա), Ադրիան Ռուս («Պաֆոս», Կիպրոս)

Կիսապաշտպաններ – Ալեքսանդրու Չիկելդեու («Կոնյասպոր», Թուրքիա), Յանիս Հաջի («Ալավես», Իսպանիա), Մարիուս Մարին («Պիզա», Իտալիա), Ռազվան Մարին («Էմպոլի», Իտալիա), Դարիուս Օլարիու, Ադրիան Շուտ (երկուսն էլ` «Ստյաուա»), Դեյան Սորեսկու («Գազիանթեփ»), Նիկոլայե Ստանչու («Դամակ», Սաուդյան Արաբիա)

Հարձակվողներ – Դենիս Ալիբեկ («Ալ Մուայդար», Կատար), Դանիել Բիրլիջա («Կլուժ»), Ֆլորինել Կոլման («Ստյաուա»), Դենիս Դրագուշ («Գազիանթեփ»), Դենիս Ման, Վալենտին Միահիյլե (երկուսն էլ` «Պարմա», Իտալիա), Ջորջե Պուշկաշ («Բարի», Իտալիա)

Հավելենք, որ Էդվարդ Իորդանեսկուի գլխավորած թիմը Եվրո-2024-ում ընդգրկված է E խմբում և մրցելու է Բելգիայի, Սլովակիայի ու Ուկրաինայի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023