Եվրո-2024. Ուկրաինան կամային հաղթանակ տարավ Սլովակիայի դեմ խաղում 🎥
Եվրո-2024-ի E խմբի երկրորդ տուրում Ուկրաինայի հավաքականը Դյուսելդորֆի «Մերկուր Շպիլ Արենա» մարզադաշտում մրցեց Սլովակիայի թիմի դեմ։
Սլովակները հանդիպումը շատ ակտիվ սկսեցին և արդեն 17-րդ րոպեին բացեցին հաշիվը. Ֆրանչեսկո Կալցոնայի թիմի աչքի ընկավ Իվան Շրանցը, որը մրցաշարում խփեց արդեն երկրորդ գոլը։
Նախքան ընդմիջում այլևս գոլեր չեղան։ Երկրորդ խաղակեսում ուկրաինացիները կարողացան բեկել հանդիպման ընթացնք ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել։
Սերգեյ Ռեբրովի գլխավորած հավաքականից 54-րդ ու 80-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձան Նիկոլայ Շապարենկոն ու Ռոման Յարեմչուկը։
Այս հաղթանակից հետո Ուկրաինայի հավաքականը վաստակեց 3 միավոր և E խմբում հարձրացավ երկրորդ տեղ։ Սլովակիան նույնպես ունի 3 միավոր և երրորդ տեղում։
Այս խմբի երկրորդ տուրի մյուս խաղում հունիսի 22-ին Բելգիան կմրցի Ռումինիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իվան Շրանց, Նիկոլայ Շապարենկո, Ուկրաինայի հավաքական, Ռոման Յերեմչուկ, Սերգեյ Ռեբրով, Սլովակիայի հավաքական, Ֆրանչեսկո Կալցոնա