Եվրո-2024. Շվեյցարիան վստահ խաղով հաղթեց Իտալիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

Եվրո-2024. Շվեյցարիան վստահ խաղով հաղթեց Իտալիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

29/06/2024 - 21:50

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում մրցեց Իտալիայի թիմի դեմ։

Շվեյցարացիները պարզապես գերվստահ հանդիպում անցկացրին և հաղթեցին 2:0 հաշվով։

Մուրատ Յակինի գլխավորած հավաքականին հաղթանակ պարգևեցին Ռեմո Ֆրոյլերի ու Ռուբեն Վարգասի խփած գոլերը։

Նշենք, որ հանդիպման ընթացքում «սկուադրա աձուրին» կատարեց ընդամենը մեկ դիպուկ հարված մրցակցի դարպասին։

Այսպիսով, Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը լքեց պայքարը։ Շվեյցարիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Անգլիա – Սլովակիա զույգի հաղթողի դեմ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023