Եվրո-2024. Նիդերլանդներն ու Ֆրանսիան տպավորիչ խաղով հիասթափեցնող արդյունք գրանցեցին
Եվրո-2024-ի D խմբի երկրորդ տուրում Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Նիդերլանդների ու Ֆրանսիայի հավաքականները։
Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և լարված պայքարում, սակայն, ցավոք, դարպասի գրավումներ չեղան։
Եվրո-2024-ում առաջին անգամ գրանցվեց 0:0 հաշվով։
Հանդիպման 69-րդ րոպեին «նարնջագույնների» կիսապաշտպան Խավի Սիմոնսը գրավեց մրցակցի դարպասը, սակայն գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը տևական ժամանակ քննարկեց դրվագը տեսակրկնապատկերների օգնականների ու չեղարկեց դարպասի գրավումը։ Գոլային դրվագում խաղից դուրս իրավիճակում էր Նիդերլանդների հավաքականի պաշտպան Դենզել Դումֆրիսը։
D խմբի երկրորդ տուրում կայացել է ևս մեկ հանդիպում.
Խումբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Նիդերլանդներ – 4 միավոր
- Ֆրանսիա – 4
- Ավստրիա – 3
- Լեհաստան – 0
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am