Եվրո-2024. Նիդերլանդները comeback արեց` հաղթելով Լեհաստանին🎥

Եվրո-2024. Նիդերլանդները comeback արեց` հաղթելով Լեհաստանին🎥

16/06/2024 - 18:58

Եվրո-2024-ի D խմբի առաջին տուրում Նիդերլանդների հավաքականը Համբուրգի «Ֆոլկպարկշտադիոն» մարզադաշտում մրցեց Լեհաստանի թիմի դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում կողմերը Նիդերլանդները 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ։

Լեհերից հաշիվը 16-րդ րոպեին բացեց Ադամ Բուկսան, իսկ «նարնջագույնների» պատասխան գնդակը 29-րդ րոպեին խփեց Կոդի Գակպոն։ Խաղավերջում էլ Ռոնալդ Կումանի թիմին 83-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Վաութ Վեգորսթը։

Նիդերլանդներն առաջին երեք միավորը վաստակեց և գլխավորեց D խումբը։

Այս խմբի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 17-ին. միմյանց դեմ կմրցեն Ավստրիայի ու Ֆրանսիայի հավաքականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023