Եվրո-2024. Խորվաթիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Եվրո-2024. Խորվաթիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

20/05/2024 - 16:29

Խորվաթիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են Եվրո-2024-ի ընդլայնված հայտացուցակում։

Խորվաթների գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Դոմինիկ Լիվակովիչ («Ֆեներբախչե», Թուրքիա), Իվիցա Իվուշիչ («Պաֆոս», Կիպրոս), Նեդիլյկո Լաբրովիչ («Ռիեկա»)

Պաշտպաններ – Դոմոգոյ Վիդա (ԱԵԿ Աթենք, Հունաստան), Յոսիպ Յուրանովիչ («Ունիոն Բեռլին», Գերմանիա), Յոշկո Գվարդիոլ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Բորնա Սոսա, Յոսիպ Շուտալո (երկուսն էլ` «Այաքս», Նիդերլանդներ), Յոսիպ Ստանիշիչ («Բայեր», Գերմանիա), Մարտին Էրլիչ («Սասուոլո», Իտալիա), Մարտին Պոնգրաչիչ («Լեչե», Իտալիա)

Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Մատեո Կովաչիչ («Մանչեսթեր Սիթի»), Մարցելո Բրոզովովիչ («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Մարիո Պաշալիչ («Ատալանտա», Իտալիա), Նիկոլա Վլաշիչ («Տորինո», Իտալիա), Լովրո Մայեր («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Լուկա Իվանուշեց («Ֆեյենորդ», Նիդերլանդներ), Լուկա Սուչիչ («Զալցբուրգ», Ավստրիա), Մարտին Բատուրինա («Դինամո Զագրեբ»)

Հարձակվողներ – Իվան Պերիշիչ («Հայդուկ»), Անդրեյ Կրամարիչ («Հոֆենհայմ», Գերմանիա), Բրունո Պետկովիչ («Դինամո Զագրեբ»), Մարկո Պյացա, Մարկո Պաշալիչ (երկուսն էլ` «Ռիեկա»), Անտե Բուդիմիր («Օսասունա», Իսպանիա)

Պահեստայիններ – Բորնա Բարիշիչ (պաշտպան, «Ռեյնջերս», Շոտլանդիա), Դույե Չալետա-Ցար (պաշտպան, «Լիոն», Ֆրանսիա), Դոմինիկ Կոտարսկի (դարպասապահ, ՊԱՕԿ, Հունաստան), Տոնի Ֆրուկ (կիսապաշտպան, «Ռիեկա»), Մարին Լյուբիչիչ (հարձակվող, ԼԱՍԿ, Ավստրիա), Իգոր Մատանովիչ (հարձակվող, «Կարլսռուհե», Գերմանիա), Նիկո Սիգուր (պաշտպան, «Հայդուկ»), Պետար Սուչիչ («Դինամո Զագրեբ»)

Հավելենք, որ վերջնական հայտացուցակում ընդգրկվելու է 26 ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ընդգրկված է B խմբում և մրցելու է Իտալիայի, Իսպանիայի ու Ալբանիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023