Եվրո-2024. Լեհաստանի հավաքականը դարձավ առաջին անհաջողակը
Եվրո-2024-ը պայքարն առաջինը լքեց Լեհաստանի հավաքականը։
D խմբի երկրորդ տուրում Միխալ Պրոբեժի գլխավորած հավաքականը 1:3 հաշվով զիջեց Ավստրիային։
Լեհերի անհաջողությանը նպաստեց նաև Նիդերլանդների ու Ֆրանսիայի հավաքականների ոչ-ոքին (0:0)։
Վերջին տուրից առաջ Լեհաստանի հավաքականը զրկվեց պայքարը շարունակելու նույնիսկ տեսական շանսերից։ «Սպիտակ արծիվները» պարտվել են երկու խաղում էլ և D խմբում վերջին տեղում են։ Խմբում 4 միավորով առաջատարները Նիդերլանդներն ու Ֆրանսիան են, Ավստրիան ունի 3 միավոր։ Հունիսի 25-ին լեհերը մրցելու է Ֆրանսիայի, Նիդերլանդները` Ավստրիայի դեմ։
Հավելենք, որ Լեհաստանի հավաքականը 5-րդ անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլին։ Լեհաստանը միայն Եվրո-2016-ին է կարողացել հաղթահարել խմբային փուլը, երբ հասավ մինչև 1/4 եզրափակիչ` 11-մետրանոցներով պարտվելով ապագա չեմպիոն Պորտուգալիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Լեհաստանի հավաքական, Միխալ Պրոբեժ