Եվրո-2024-ի ֆավորիտներն` ըստ Opta-ի
Եվրո-2024-ի խմբային փուլի ավարտից հետո հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է մրցաշարի գլխավոր ֆավորիտներին։
Ըստ ընկերութթյան` 19,9 տոկոս հավանականությամբ Եվրոպայի չեմպիոն կդառնա Անգլիայի հավաքականը։ Իսպանիան (17,2) և Գերմանիան (15,8) եզրափակում են լավագույն եռյակը։
Տասնյակում տեղ են գտել նաև Ֆրանսիայի (13,4), Պորտուգալիայի (8,3), Նիդերլանդների (6,7), Իտալիայի (4,9), Ավստրիայի (3,9), Բելգիայի (2,3) և Շվեյցարիայի (2,2) հավաքականները։
Պայքարում մնացած 16 հավաքականներից Opta-ն ամենացածրը գնահատել է Վրաստանի հավաքականի` չեմպիոն դառնալու հավանականությունը` 0,3%։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Opta, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն