Եվրո-2024-ի լավագույն ռմբարկուն «ինքնագոլն» է
Եվրո-2024-ի առաջին տուրն անցավ բավական արդյունավետ և հանդիպումներում գրանցվեց 34 գոլ։
Այդուհանդերձ, նման գոլառատությանը զուգահեռ, ոչ մի ֆուտբոլիստ մեկ գոլից ավելի չի խփել անցնող 12 խաղում։
Ավելին` մրցաշարի լավագույն ռմբարկուն ինքնագոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստներն են։ Կայացած խաղերում նման 3 դեպք է գրանցվել։ Սեփական դարպասն են գրավել Անտոնիո Ռյուդիգերը (Գերմանիա), Մաքսիմիլիան Վյոբերը (Ավստրիա) և Ռոբին Հրանաչը (Չեխիա)։
31 ֆուտբոլիստ դարձել է մեկական գոլի հեղինակ, այդ թվում` Ջուդ Բելինգեմը (Անգլիա), Ֆլորիան Վիրցը, Ջամալ Մուսիալան, Կայ Հավերցը (բոլորը` Գերմանիա), Ֆաբիան Ռուիսը (Իսպանիա), Կոդի Գակպոն (Նիդերլանդներ), Նիկոլո Բարելան (Իտալիա) և այլք։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Ռյուդիգեր, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Մաքսիմիլիան Վյոբեր, Ռոբին Հրանաչ