Եվրո-2024. Իտալիայի հավաքականի ընդայնված հայտացուցակը

Եվրո-2024. Իտալիայի հավաքականի ընդայնված հայտացուցակը

23/05/2024 - 18:25

Իտալիայի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակել է Եվրո-2024-ի ընդայնված հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ցանկը։

«Սկուադրա աձուրայի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Իտալիա), Գիլելմո Վիկարիո («Տոտենհեմ», Անգլիա), Ալեքս Մերետ («Նապոլի»), Իվան Պրովեդել («Լացիո»)

Պաշտպաններ – Ֆրանչեսկո Աչերբի, Ալեսանդրո Բաստոնի, Մատեո Դարմիան, Ֆեդերիկո Դիմարկո (բոլորը` «Ինտեր»), Ռաուլ Բելանովա, Ալեսանդրո Բոնջորնո (երկուսն էլ`«Տորինո»), Ռիկարդո Կալաֆիորի («Բոլոնիա»), Անդրեա Կամբիասո («Յուվենտուս»), Ջիովանի Դի Լորենցո («Նապոլի»), Ջիորջիո Սկալվինի («Ատալանտա»), Ջանլուկա Մանչինի («Ռոմա»)

Կիսապաշտպաններ – Նիկոլո Բարելա, Դավիդե Ֆրատեզի (երկուսն էլ` «Ինտեր»), Բրայան Քրիստանտե, Լորենցո Պելեգրինի (երկուսն էլ` «Ռոմա»), Նիկոլո Ֆաջիոլի («Յուվենտուս»), Մայքլ Ֆոլորունշո («Վերոնա»), Ժորժինիո («Արսենալ», Անգլիա), Սամուելե Ռիչի («Տորինո»)

Հարձակվողներ – Ֆեդերիկո Կիեզա («Յուվենտուս»), Ստեֆան Էլ Շարավի («Ռոմա»), Ռիկարդո Օրսոլինի («Բոլոնիա»), Ջակոմո Ռասպադորի («Նապոլի»), Մատեո Ռետեգի («Ջենոա»), Ջանլուկա Սկամակա («Ատալանտա»), Մատիա Ձականի («Լացիո»)

Հավելենք, որ Սպալետին վերջնական հայտացուցակը հրապարակելու է հունիսի 6-ին։

Հիշեցնենք, որ Իտալիան Եվրոպայի գործող չեմպիոնն է։ Եվրո-2024-ում իտալացիներն ընդգրկված են B խմբում և մրցելու են Իսպանիայի, Խորվաթիայի ու Ալբանիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023