Եվրո-2024. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց Վրաստանին` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

Եվրո-2024. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց Վրաստանին` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

01/07/2024 - 00:50

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Իսպանիայի հավաքականը Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում մրցեց Վրաստանի թիմի դեմ։

Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ Վրաստանի հավաքականը 18-րդ րոպեի Ռոբին Լե Նորմանի ինքնագոլի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ։

Այդուհանդերձ, նույնիսկ արագ բաց թողած գոլը չխանգարեց Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներին, որոնք հանդիպման մեծ մասում ունեին տոտալ առավելություն` հաղթելով խոշոր` 4:1 հաշվով։

Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած հավաքականից մեկական գոլ խփեցին Ռոդրին, Ֆաբիան Ռուիսը, Նիկո Վիլիամսն ու Դանի Օլմոն։

Այսպիսով, «ֆուրիա ռոխան» պայքարը կշարունակի մրցաշարի քառորդ եզրափակիչում, որտեղ մրցելու է Եվրոյի տանտեր Գերմանիայի հավաքականի դեմ։ Վրաստանի հավաքականը լքեց մրցաշարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023