Եվրո-2024. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց Խորվաթիային 🎥

Եվրո-2024. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց Խորվաթիային 🎥

15/06/2024 - 21:56

Եվրո-2024-ի B խմբի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում մրցեց Խորվաթիայի թիմի դեմ։

«Ֆուրիա ռոխան» փայլուն առաջին խաղակես անցկացրեց և նախքան ընդմիջում երեք անպատասխան գնդակ ուղարկեց Դոմինիկ Լիվակովիչի պաշտպանած դարպասը։

Լուիս դե լա Ֆուենտեի թիմից գոլերը խփեցին Ալվարո Մորատան, Ֆաբիան Ռուիսն ու Դանի Կարվախալը։

Երկրորդ խաղակեսում խորվաթները ստեղծեցին բազում գոլային պահեր, սակայն այդպես էլ չկարողացան գտնել մրցակցի դարպասը տանող ճանարհը։

80-րդ րոպեին Զլատկո Դալիչի թիմը, նույնիսկ, վրիպեց 11-մետրանոցից. նշակետից աչքի ընկնել չկարողացավ Բրունո Պետկովիչը։

Հանդիպման հերոսներից դարձավ իսպանացիների դարպասապահ Ունայի Սիմոնը, որը կատարեց 5 սեյվ, այդ թվում` իր թիմին փրկելով 11-մետրանոցից։

Իսպանիան առաջին հաղթանակը տարավ և գլխավորեց B խումբը։

Այս խմբում Երևանի ժամանակով 23:00-ից կկայանա նաև Իտալիա – Ալբանիա հանդիպումը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023