Եվրո-2024. Իսպանիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Եվրո-2024. Իսպանիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

27/05/2024 - 14:31

Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրո-2024-ի ընդլայնված հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ցանկը.

«Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրավիրել է հետևյալ 29 ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Դավիդ Ռայա («Արսենալ», Անգլիա), Ալեքս Ռեմիրո («Ռեալ Սոսիեդադ»)

Պաշտպաններ – Դանի Կարվախալ, Նաչո (երկուսն էլ` «Ռեալ Մադրիդ»), Խեսուս Նավաս («Սևիլիա»), Այմերիկ Լապորտ («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Ռոբին լե Նորման («Ռեալ Սոսիեդադ»), Դանի Վիվիան («Ատլետիկ Բիլբաո»), Պաու Կուբարսի («Բարսելոնա»), Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր», Գերմանիա), Մարկ Կուկուրելիա («Չելսի», Անգլիա)

Կիսապաշտպաններ – Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Միկել Մերինո, Մարտին Սուբիմենդի (երկուսն էլ` «Ռեալ Սոսիեդադ»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Ֆրանսիա), Մարկոս Լյորենտե («Ատլետիկո Մադրիդ»), Պեդրի, Ֆերմին Լոպես (երկուսն էլ` «Բարսելոնա»), Ալեիշ Գարսիա («Ժիրոնա»), Ալեքս Բայենա («Վիլյառեալ»)

Հարձակվողներ – Ալվարո Մորատա («Ատլետիկո Մադրիդ»), Խոսելու («Ռեալ Մադրիդ»), Դանի Օլմո («Լայպցիգ», Գերմանիա), Ֆերան Տորես, Լամին Յամալ (երկուսն էլ` «Բարսելոնա»), Նիկո Վիլիամս («Ատլետիկ Բիլբաո»), Այոսե Պերես («Բետիս»)

Նշենք, որ Այոսե Պերեսն ու Ֆերմին Լոպեսն առաջին անգամ են հրավիրվել Իսպանիայի հավաքական։

Վերջնական հայտացուցակում ընդգրկվելու է 26 ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ում ընդգրկված է B խմբում և մրցելու է Իտալիայի, Ալբանիայի ու Խորվաթիայի թիմերի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023