Եվրո-2024-ին արդեն ավելի շատ հեռահար հարվածով գոլ է եղել, քան ԱԱ-2022-ի ամբողջ ընթացքում 🎥

Եվրո-2024-ին արդեն ավելի շատ հեռահար հարվածով գոլ է եղել, քան ԱԱ-2022-ի ամբողջ ընթացքում 🎥

20/06/2024 - 21:31

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում Դանիայի հավաքականը Ֆրանկֆուրտում մրցում է Անգլիայի թիմի դեմ։

Դանիցացիներից 34-րդ րոպեին հեռահար հարցածով աչքի ընկավ Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Մորտեն Հյուլմանը։

Opta-ն գրում է, որ Եվրո-2024-ի ընթացքում ֆուտբոլիստները հեռահար հարվածներով խփել են արդեն 13 գոլ։ ԱԱ-2022-ի ամբողջ ընթացքում գրանցվել էր 12 հեռահար հարվածով գոլ։

Եվրո-2024-ին ֆուտբոլիստները գերազանցել են նաև Եվրո-2020-ի խմբային փուլում հեռահար հարվածներով խփած ցուցանիշը։ Այդ ժամանակ գրանցվել էր 12 նմանատիկ գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023