Եվրո-2024. Եզրափակիչի մրցավարական անձնակազմը
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Գերմանիայում ավարտվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչի մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար – Ֆրանսուա Լետեսյե (Ֆրանսիա)
Եզրային մրցավարներ – Սիրիլ Մունյե, Մեհդի Ռամունի (երկուսն էլ` Ֆրանսիա)
Չորրորդ մրցավար – Շիմոն Մարչինյակ (Լեհաստան)
Պահեստային մրցավար – Տոմաշ Լիստկևիչ (Լեհաստան)
VAR համակարգի պատասխանատուներ – Ժերոմ Բրիզար, Վիլի Դելաժո (երկուսն էլ` Ֆրանսիա), Մասիմիլիանո Իռատի (Իտալիա)
Նշենք, որ Ֆրանսուա Լետեսյեն Եվրոպայի ընթացիկ առաջնությունում սպասարկել է երեք հանդիպում` ֆուտբոլիստներին ցույց տալով 10 դեղին քարտ։
Ֆրանսիացի մրցավարը կարիերայում երկու անգամ սպասարկել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, մեկ անգամ` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը։
35-ամյա մրցավարն ամբողջ կարիերայում աշխատել է 313 խաղում, ցույց տվել 1171 դեղին, 85 կարմիր քարտ, 108 անգամ նշանակել 11-մետրանոց։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչում հուլիսի 14-ին միմյանց դեմ են մրցելու Իսպանիայի ու Անգլիայի հավաքականները։ Հանդիպումը կայանալու է Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, ՈւԵՖԱ, Ֆրանսուա Լետեսյե