Եվրո-2024. Բելգիան ձախողվեց` պարտվելով Սլովակիային🎥

Եվրո-2024. Բելգիան ձախողվեց` պարտվելով Սլովակիային🎥

17/06/2024 - 21:55

Եվրո-2024-ի E խմբի առաջին տուրում Սլովակիայի հավաքականը Ֆրանկֆուրտի «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում մրցեց Բելգիայի թիմի դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց. Սլովակիան հաղթեց 1:0 հաշվով։

Ֆրանչեսկո Կալցոնայի թիմի հաղթական գոլը 7-րդ րոպեին խփեց Իվան Շրանցը։

Հանդիպման հերոսներից դարձավ նաև սլովակների դարպասապահ Մարտին Դուբրավկան, որը կատարեց 4 սեյվ։

Առաջին տուրից հետո Սլովակիայի ու Ռումինիայի հավաքականներն ունեն 3-ական միավոր և գլխավորում են E խումբը։

Ռումինան էլ խմբի առաջին խաղում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ուկրաինայի հավաքականի նկատմամբ։

Այս խմբում երկրորդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.

Բելգիա – Ռումինիա

Սլովանիա – Ուկրաինա

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023