Եվրո-2024. Բելգիան հաղթեց Ռումինիային` կտրուկ սրելով E խմբի պայքարը 🎥

Եվրո-2024. Բելգիան հաղթեց Ռումինիային` կտրուկ սրելով E խմբի պայքարը 🎥

23/06/2024 - 00:49

Եվրո-2024-ի E խմբի երկրորդ տուրում Բելգիայի հավաքականը Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում մրցեց Ռումինայի թիմի դեմ։

«Կարմիր սատանաները» բավական վստահ հանդիպում անցկացրին` հաղթելով 2:0 հաշվով։

Դոմենիկո Տեդեսկոյի թիմին հաղթանակ պարգևեցին Յուրի Տիլեմանսի ու Կևին դե Բրույնեի խփած գոլերը։

Երկրորդ տուրում E խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Սլովակիա 1:2 Ուկրաինա

Խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Ռումինիա – 3 միավոր
  2. Բելգիա – 3
  3. Սլովակիա – 3
  4. Ուկրաինա – 3

Հավելենք, որ վերջին տուրում Բելգիան հունիսի 26-ին մրցելու է Ուկրաինայի, իսկ Ռումինիան` Սլովակիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023