Եվրո-2024. Բելգիայի հավաքականի հայտացուցակը

Եվրո-2024. Բելգիայի հավաքականի հայտացուցակը

28/05/2024 - 13:28

Բելգիայի արքայական ֆուտբոլային միության պաշտոնական կայքում հրապարակվել է Եվրո-2024-ի հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ցանկը։

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Կուն Կաստելս («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Մաց Սելս («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Թոմաս Կամինսկի («Լութոն Թաուն», Անգլիա)

Պաշտպաններ – Տիմոտի Կաստան («Ֆուլհեմ», Անգլիա), Վաութ Ֆաս («Լեսթեր», Անգլիա), Աքսել Վիթցել («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Մաքսիմ դե Կյոյպեր («Բրյուգե»), Թոմա Մենյե («Տրաբզոնսպոր», Թուրքիա), Զենո Դեբաստ, Յան Վերտոնգեն (երկուսն էլ` «Անդերլեխտ»), Արթյուր Տեատե («Ռեն», Ֆրանսիա)

Կիսապաշտպաններ – Ամադու Օնանա («Էվերթոն», Անգլիա), Յանիկ Ֆերեյրա Կարասկո («Ալ Շաբաբ», Սաուդյան Արբաիա), Ասթեր Վրանքս («Վոլֆսվուրգ»), Յուրի Տիլեմանս («Ասթոն Վիլա», Անգլիա), Օրել Մանգալա («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Արթուր Վերմերեն («Ատլետիկո Մադրիդ»)

Հարձակվողներ – Դոդի Լուկեբակիո («Սևիլիա», Իսպանիա), Ժերեմի Դոկու («Մանչեսթեր Սիթի»), Լոյիս Օպենդա («Լայպցիգ», Գերմանիա), Լեանդրո Տրոսարդ («Արսենալ», Անգլիա), Շարլ դե Կետելարե («Ատալանտա», Իտալիա), Յոհան Բակայոկո (ՊՍՎ, Նիդերլանդներ), Ռոմելու Լուկակու («Ռոմա», Իտալիա)

Նշենք, որ բելգիացիների հայտացուցակից դուրս է մնացել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, որը վերջերս է ապաքինվել ծնկի ծանր վնասվածքից։

Հավելենք, որ Բելգիայի հավաքականը Եվրո-2024-ում ընդգրկված է E խմբում և կմրցի Ուկրաինայի, Սլովակիայի ու Ռումինայի թիմերի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023