Եվրո-2024.  Ավստրիան գոլառատ պայքարում հաղթեց Նիդերլանդներին` առաջին տեղը գրավելով D խմբում 🎥

Եվրո-2024. Ավստրիան գոլառատ պայքարում հաղթեց Նիդերլանդներին` առաջին տեղը գրավելով D խմբում 🎥

25/06/2024 - 21:55

Եվրո-2024-ի D խմբի երրորդ տուրում Ավստրիայի հավաքականը մրցեց Նիդերլանդների թիմի դեմ։

Համառ ու գոլառատ պայքարում ընթացած խաղում ավստրիացիները հաղթեցին 3:2 հաշվով։

Ռալֆ Ռանգնիկի գլխավորած հավաքականին հաղթանակ պարգևեցին Ռոմանո Շմիդտն ու Մարսել Զաբիթցերը, իսկ մրցակցի վինգեր Դոնիել Մալենը գրավեց սեփական դարպասը։

«Նարնջագույններից» աչքի ընկան Կոդի Գակպոն ու Մեմֆիս Դեպայը։

D խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ֆրանսիա 1:1 Լեհաստան

Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Ավստրիա – 6 միավոր
  2. Ֆրանսիա – 5
  3. Նիդերլանդներ – 4
  4. Լեհաստան – 1

Այսպիսով, Ավստրիայի հավաքականը հաղթեց խմբում։ Ֆրանսիան ու Նիդերլանդները նույնպես պայքարը շարունակելու են 1/8 եզրափակիչում։ Լեհաստանը հավաքում է ճամպրուկները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023