Եվրո-2024. Անգլիան իր ոճի խաղով ոչ-ոքի գրանցեց Դանիայի դեմ 🎥
Եվրո-2024-ի C խմբի երկրորդ տուրում Անգլիայի հավաքականը Ֆրանկֆուրտում մրցեց Դանիայի թիմի դեմ։
Անգլիացիները բավական արագ` արդեն 18-րդ րոպեին, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի ջանքերով բացեցին հաշիվը, սակայն 34-րդ րոպեին Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Մորտեն Հյուլմանը հեռաբար հիանալի հարվածով խփեց Դանիայի պատասխան գոլը։
Հանդիպման հետագա ընթացքում «երեք առյուծները» իրենց բնորոշ իներտ ու պրագմատիկ ֆուտբոլով աչքի ընկան։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած հավաքականը ժամանակ առ ժամանակ կարողանում էր խաղը տեղափոխվել մրցակցի կիսադաշտ։ Երկրորդ խաղակեսում աչքի ընկնելուն ամենամոտը Ֆիլ Ֆոդենն էր, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Դանիացիները հաճախ ավելի ակտիվ էին դաշտում ու լուրջ սպառնալիք էին ներկայացնում Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասի ուղղությամբ։ Վերջինս 6 սեյվ կատարեց և քանիցս իր թիմին փրկեց վերահաս գոլից։
Այպսիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
C խմբի երկրորդ տուրում ևս մեկ խաղ է կայացել.
Խումբն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Անգլիա – 4 միավոր
- Սլովենիա – 2
- Դանիա – 2
- Սերբիա – 1
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am