Եվրո-2024. Անգլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

Եվրո-2024. Անգլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

06/06/2024 - 23:19

Անգլիայի հավաքականի պաշտոնական կայքում հրապարակվել է Եվրո-2024-ի վերջնական հայտացուցակը։

«Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը տարվա գլխավոր մրցաշարին կմասնակցի հետևյալ ֆուտբոլիստներով.

Դարպասապահներ – Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Արոն Ռամսդեյլ («Արսենալ»), Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»)

Պաշտպաններ – Լյուիս Դանք («Բրայթոն»), Ջո Գոմես («Լիվերպուլ»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Լյուկ Շոու («Մանչեսթեր Յունայթեդ»), Կիրան Տրիպիե («Նյուքասլ»), Ջոն Սթոունզ, Կայլ Վոլքեր (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»)

Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Դեկլան Ռայս («Արսենալ»), Քոբի Մայնու («Մանչեսթեր Յունայթեդ»), Կոնոր Գալահեր («Չելսի»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Ադամ Ուորթոն («Քրիսթալ Փելաս»)

Հարձակվողներ – Հարի Քեյն («Բավարիա», Գերմանիա), Օլի Վոթկինս («Ասթոն Վիլա»), Իվան Թոնի («Բրենթֆորդ»), Բուկայո Սակա («Արսենալ»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»), Էբերեչի Էզե («Քրիսթալ Փելաս»), Ջարեդ Բոուեն («Վեսթ Հեմ»), Քոուլ Պալմեր («Չելսի»)

Անգլիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակից դուրս է մնացել 7 ֆուտբոլիստ` դարպասապահ Ջեյմս Թրաֆորդը («Բարնլի»), պաշտպաններ Հարի Մագուայերը («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջարեդ Բրանթվեյթը («Էվերթոն»), Ջարել Քուանսան («Լիվերպուլ»), կիսապաշտպաններ Կյորտիս Ջոնսը («Լիվերպուլ»), Ջեք Գրիլիշը («Մանչեսթեր Սիթի») և Ջեյմս Մեդիսոնը («Տոտենհեմ»)։

Հիշեցնենք, որ անգլիացիները Եվրո-2024-ում ընդգրկված են C խմբում ու մրցելու են Սերբիայի, Դանիայի ու Սլովենիայի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023