Եվրո-2020 . հայտնի դարձավ 1/8 եզրափակչի ևս մեկ զույգ

Եվրո-2020 . հայտնի դարձավ 1/8 եզրափակչի ևս մեկ զույգ

22/06/2021 - 02:01

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Դանիայի հավաքականը 4:1 հաշվով ջախջախեց Ռուսաստանի ընտրանուն։

Այդ հաղթանակի շնորհիվ Կասպեր Հյուլմանի թիմը B խմբի շրջանակում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և պայքարը կշարունակի մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակում։

Դանիացիները 1/8 եզրափակչում հունիսի 26-ին Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում կմրցեն Ուելսի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023