Եվրո-2020. Բելգիա – Ռուսաստան
Հունիսի 11-ին վերջապես մեկնարկեց Եվրո-2020-ը, որի մեկնարկային խաղում Իտալիայի հավաքականը 3:0 հաշվով գերվստահ հաղթանակ տոնեց Թուրիքայի նկատմամբ։
Այսօր` հունիսի 12-ին, ևս մեկ ֆավորիտ է պայքարի մեջ մտնում։ Բելգիայի հավաքականը B խմբի շրջանակում Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում կմրցի Ռուսաստանի ընտրանու դեմ։
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին։

Մրցող կողմերի մարզավիճակները
Բելգիա – վերջին 10 խաղերում «կարմիր սատանաները» տոնել են 7 հաղթանակ, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի և կրել 1 պարտություն` գնդակների 25:9 հարաբերակցությամբ։
Ռոբերտո Մարտինեսի սաներն արդեն 9 անընդմեջ հանդիպում է անպարտելի են։

Ռուսաստան – վերջին 10 խաղերում Ստանիսլավ Չերչեսովի թիմը տոնել է ընդամենը 3 հաղթանակ, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի, 3 խաղում էլ պարտվել` գոլերի 11:14 հարաբերակցությամբ։
Խփած ու բաց թողած գոլերի բացասական հարաբերակցությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանի հավաքականը բավական վատ օրեր է ապրում։
Ռուսները վերոնշյալ 10 խաղերի ընթացքում հասցրել են նաև հյուրընկալվելիս 0:5 հաշվով պարտվել Սերբիայի հավաքականին, իսկ նախորդ տարվա նոյեմբերին Մոլդովայի դեմ կայացած ընկերական խաղում չկարողացան հաղթել կարգով ակնայտ թույլ հավաքականին. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հավաքականների կորուստները խաղից առաջ
Բելգիա – Կևին դե Բրոյնե, Էդեն Ազար, Աքսել Վիթսել
Ռուսաստան – Անդրեյ Մոստովոյ

Հավանական մեկնարկային կազմերը
Բելգիա
Դարպասապահ – Տիբո Կուրտուա
Պաշտպաններ – Յան Վերտոնգեն, Տոբի Ալդերվեյրելդ, Դեդրիկ Բոյատա
Կիսապաշտպաններ – Թոմա Մենյե, Յուրի Տիլեմանս, Լեանդեր Դենդոնկեր, Յանիկ Ֆերեյրա Կարասկո
Հարձակվողներ – Ռոմելու Լուկակու, Դրիս Մերտենս, Ժերեմի Դոկու/Թորգան Ազար

Ռուսաստան
Դարպասապահ – Անտոն Շունին
Պաշտպաններ – Մարիո Ֆերնանդես, Դմիտրի Բարինով, Գեորգի Ջիքիա, Անդրեյ Սեմյոնով, Վյաչեսլավ Կարավաև
Կիսապաշտպաններ – Ռոման Զոբնին, Մագոմեդ Օզդոև, Ալեքսեյ Միրանչուկ, Ալեքսանդր Գոլովին
Հարձակվող – Արտյոմ Ձյուբա

Դիմակայության պատմությունը
Հավաքականները մինչ այս պահը միմյանց դեմ անցկացրել են 7 հանդիպում. «կարմիր սատանաներն» ունեն բացահայտ առավելություն, ովքեր տոնել են 5 հաղթանակ, 2 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։
Այդ 7 խաղերում Բելգիայի հավաքականը խփել է 16 գոլ` սեփականը բաց թողնելով 7-ը։
Դիմակայության լավագույն ռմբարկուն Էդեն Ազարն է, ով դարձել է 4 գոլի հեղինակ։

Հանդիպման գլխավոր մրցավարը
Բելգիա – Ռուսաստան հանդիպման սպասարկելու է իսպանացի Անտանիո Մատեո Լաոսը, ում եզրերում կօգնեն իր հայրենակիցներ Պաու Սեբրիանն ու Ռոբերտո դել Պալոմարը։
Հանդիպման չորրորդ պաշտոնյան լինելու է արգենտինացի Ֆերնանդո Անդրես Ռապալինին, իսկ VAR համակարգի սենյակում աշխատողները` Ալեխանդրո Էրնանդեսը, Ժոաու Պինեյրուն, Ինիգո Պրիետոն և Խուան Մարտինես Մունուերան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
