Եվրոպա լիգա. Մի շարք ակումբներ նվաճեցին փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր
Հոկտեմբերի 13-ին կայացան Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները։
B խմբում «Ֆեներբախչեն» ու «Ռենը» հյուրընկալվելիս հաղթեցին համապատասխանաբար «ԱԵԿ Լառնակային» (2:1) և «Դինամո Կիևին» (1:0)։
Երկու ակումբներն էլ վաստակեցին 10 միավոր և երկու տուր առաջ նվաճեցին փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
C խմբում «Բետիսը» սեփական հարկի տակ մրցեց «Ռոմայի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` գրանցվեց 1:1 հաշիվը։
Մանուել Պելեգրինիի թիմն այս ոչ-ոքիից հետո վաստակեց 10 միավոր և նույնպես պայքարը կշարունակի փլեյ-օֆֆ-ում։
«Ռեալ Սոսիեդադը» շարունակում է հիացնել և E խմբի շրջանակում տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը։
Իմանոլ Ալգուասիլի սաներն Ալեքսանդր Սյորլոթի, Դիեգո Ռիկոյի ու Ռոբերտ Նավարոյի խփած գոլերի շնորհիվ 3:0 հաշվով հաղթեցին «Շերիֆին» ու խմբային փուլից երկու տուր առաջ նվաճեցին փլեյ-օֆֆ-ի ուղեգիր։
100-տոկոսանոց արդյունքով է շարժվում նաև «Ֆրայվուրգը», որը G խմբում հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Նանտին»։
Գերմանական ակումբը գարնանը նույնպես կշարունակի տիտղոսի համար մղվող պայքարը։
Այսպիսով, ժամկետից շուտ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր են նվաճել «Ֆեներբախչեն», «Ռենը», «Բետիսը», «Ռեալ Սոսիեդադն» ու «Ֆրայբուրգը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բետիս, Եվրոպա-լիգա, Ռեալ-Սոսիեդադ, Ռեն, Ֆեներբախչե, Ֆրայբուրգ