Եվրոպա լիգա. երկու ակումբներ նվաճեցին փլեյ-օֆֆ-ի ուղեգիր🎥
Նոյեմբերի 4-ին կայացան Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով արդեն հայտնի են փլեյ-օֆֆ փուլի երկու մասնակիցների անուններ։
Այսպես, «Լիոնը» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց «Սպարտա Պրահային»։
Ֆրանսիական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Իսլամ Սլիմանին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կարլ Տոկո Էկամբին։
Այս հաղթանակից հետո «Լիոնը» վաստակեց 12 միավոր և միանգամից նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Բրոնդյու» 1:1 «Ռեյնջերս»
A խումբը 4-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Լիոն» – 12 միավոր
- «Սպարտա Պրահա» – 4 միավոր
- «Ռեյնջերս» – 4 միավոր
- «Բրոնդբյու» – 2 միավոր
«Վեսթ Հեմն» էլ H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց բելգիական «Գենկի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Մրճահարների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Սայիդ Բենրահման։
«Գենկի» կազմից աչքի ընկավ Ժոզե Պենթսիլը, իսկ Տոմաշ Սոուչեկը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Այս ոչ-ոքիից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 10 միավոր և ապահովեց նվազագույնը 1/16 եզրափակիչի ուղեգիր։
Ինչպես գիտեք, ըստ մրցաշարի նոր կանոնակարգի, խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած ակումբները պայքարը շարունակում են 1/8, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրածները` 1/16 եզրափակիչում։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Դինամո Զագրեբ» 3:1 «Ռապիդ Վիեննա»
H խումբը 4-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Վեսթ Հեմ» – 10 միավոր
- «Դինամո Զագրեբ» – 6 միավոր
- «Գենկ» – 4 միավոր
- «Ռապիդ Վիեննա» – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գենկ, Եվրոպա-լիգա, Իսլամ Սլիմանի, Լիոն, Կարլ Տոկո Էկամբի, Սայիդ Բենրահմա, Սպարտա-Պրահա, Վեսթ Հեմ