Եվրոպայում իսկական որս է սկսվել Հոլանդի համար
Ինչպես տեղեկացնում է The Gurdian-ը՝ եվրոպական բազմաթիվ ակումբներ հետաքրքրված են «Զալցբուրգի» 19-ամյա նորվեգացի կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով։
Ըստ աղբյուրի՝ 20-ից ավել ակումբ նորվեգացուն դիտարկում է որպես պոտենցիալ ձեռքբերում։ Այդ ակումբների թվում են «Բավարիան», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Ատլետիկոն», «Նապոլին», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և այլ ակումներ։
«Զալցբուրգի» ղեկավարությունը հույս ունի, որ խաղացողի վաճառքից կստանա 60 մլն եվրոյից ոչ պակաս։
ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում Հոլանդը 3 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ, իսկ Ավստրիական Բունդեսլիգայում՝ 10 գոլի։
# Բավարիա, Բարսելոնա, Էրլինգ Հոլանդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Ռեալ Մադրիդ