2011-2020թթ․ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների եռյակն՝ ըստ IFFHS-ի
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFHHS-ը, կազմել է վերջին տասնամյակի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների եռյակը։
Այն գլխավորում է Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Պորտուգալացուն հետևում է Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը։
Լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։
Տեղեկացնենք, որ վերջին տասնամյակում ակումբային մակարդակում Ռոնալդուն երկուական անգամ նվաճել է Իսպանիայի և Իտալիայի չեմպիոնի տիտղոսները, չորս անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, երկու անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր և երեք անգամ՝ աշխարհի ակումբային առաջնության հաղթող։
Հավաքականի կազմում 35-ամյա պորտուգալացին մեկական անգամ դարձել է Եվրոպայի և Ազգերի լիգայի չեմպիոն
Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանուն «Յուվենտուսի» կազմում բոլոր խաղերի շրջանակում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# IFFHS, Բավարիա, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանուել Նոյեր, Յուվենտուս, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս