Եվրոպական մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Բարելայի ծառայություններով
«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է 90min-ն, իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։
Նշվում է, որ 26-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար փարիզյան ակումբը պատրաստ է գործարքում ներառել Լեանդրո Պարեդեսին, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Յուվենտուսի» կազմում։
Ինքը` Բարելան, պատրաստ է դիտարկել «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխվելու տարբերակը, եթե փարիզյան ակումբը նրան գնելու հարցում «ներաձուրիներին» կոնկրետ առաջարկ կատարի։
Հաղորդվում է, որ, բացի ՊՍԺ-ից, Բարելային իրենց շարքերում են ցանկանում են տեսնել նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։
Ընդ որում, իտալացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները բազմիցս ակնարկել են, որ Բարելան ապագայում ցանկանում է հանդես գալ հենց անգլիական Պրեմիեր լիգայում։
Հատկանշական է, որ, չնայած տարածված տեղեկություններին, «Ինտերը» չի պատրաստվում բաժանվել Բարելայից և նրան համարում է անձեռնեմխելի ֆուտբոլիստ։
Հավելենք, որ Նիկոլո Բարելան «ներաձուրիների» շարքերը համալրել է 2019 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 176 հանդիպում` դառնալով 19 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Լեանդրո Պարեդես, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Նիկոլո Բարելա, Չելսի, ՊՍԺ, տրանսֆերներ