Եվրոպական երեք ակումբ հետաքրքրված է «Նոայի» ֆուտբոլիստի ծառայություններով
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը հայտնվել է լեհական ակումբների ուշադրության կենտրոնում, հաստատում է լրագրող Ռուդի Գալետիի կայքը։
«Պոգոն Շեցինը» նոր հարձակվող է փնտրում ու հետաքրքրված է բոսնիացի ֆուտբոլիստի ծառայություններով։
«Պոգոնը» Մուլահուսեյնովիչի համար պայքարում պետք է մրցի «Ռակուվի» ու Վարշավայի «Լեգիայի» հետ։ Ակումբները 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար հարցում են ուղարկել Հայաստանի չեմպիոնին։
Մուլահուսեյնովիչը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում խաղացել է «Լեգիայի» դեմ ու գոլ և ասիստ գրանցել` օգնելով «Նոային» Լեհաստանի գավաթակրին հաղթել 2:1 հաշվով։
Բոսնիացին մինչև 2028թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունի «Նոայի» հետ։ Նրա տրանսֆերը գնել ցանկացողները պետք է բանակցեն հայկական թիմի հետ։
Մուլահուսեյնովիչը «Նոա» է տեղափոխվել 2025թ. հուլիսին, 24 խաղում խփել է 9 գոլ, որից 5-ը` Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Լեգիա, Կոնֆերենցիաների լիգա, Նարդին Մուլահուսեյնովիչ, Նոա, Պոգոն Շեցին, Ռակուվ, տրանսֆերներ