Եվրոպական գրանդն առաջընթաց ունի Մեսսիի հետ բանակցություններում
Արդեն հայտնել ենք, որ Լեո Մեսսին այլևս չի շարունակելու ելույթները «Բարսելոնայի» կազմում, քանի որ կատալոնական ակումբը, Լա լիգայի ֆինանսական ու համակարգային խոչընդոտմերի պատճառով, չի կարող գրանցել նրա պայմանագիրը։
Այդ լուրն իմանալուց հետո ՊՍԺ-ն անցել է գործի և փորձում է պայմանագիր կնքել Լեո Մեսսիի հետ, ով ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է գտնվում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբը բանակցություններ է սկսել արգենտինացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ և արդեն առաջընթաց ունի այդ գործընթացում։
Աղբյուրի փոխանցնամբ` այս հարցում «Փարիզը» բավական վստահ է իրեն զգում, և եթե ՈՒԵՖԱ-ի fair-play-ի կանոնների հետ կապված խնդիրներ չլինեն, ապա կողմերն առաջիկա օրերին ավարտին կհասցնեն գործարքը։
Նշվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը շոկային լուրից հետո չի պատրաստվում շտապել նոր ակումբի ընտրության հարցում, սակայն, ամեն դեպքում, «Պարի Սեն-Ժերմենը» կարծես թե առաջ է անցել մյուսներից։
Հաղորդվում է նաև, որ Նեյմարը նույնպես խառնվել է բանակցություններին և անում է ամեն ինչ, որպեսզի իր նախկին խաղընկերը միանա ՊՍԺ-ին, որի ղեկավարն էլ մտադիր են որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնեն այս գործարքը։
Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», որը նույնպես կարող էր հավակնել արգենտինացի հարձակվողի հետ պայմանագիր կնքելուն, ապա մանկունյական ակումբը դեռևս լուռ է և այդ կողմից որևէ շարժ չկա։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «բլաուգրանասի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2000 թվականից։ 2003 թ. նա նորամուտը նշեց «կապտանռնագույնների» գլխավոր թիմում, որի կազմում մինչ օրս անցկացրել է 778 հանդիպում` դառնալով 672 գոլի և 305 գոլ։
Արգենտինացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում 35 տիտղոս և 6 անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո